Հայտնաբեվել է Նեպտունից մեկ երրորդով փոքր գերլուսին
Կոլումբիական համալսարանի գիտնականները տեղեկացրել են երկրորդ գերլուսնի հայտնաբերման մասին, որը պտտվում է Յուպիտերի չափի էկզոմոլորակի շուրջը։ Այս մասին ասվում է Nature Astronomy ամսագրում հրապարակված հոդվածում, գրում է «ЛентаРу»-ն։
Հսկայական էկզոլուսինը պտտվում է Կեպլեր 1708b մոլորակի շուրջը, որը գտնվում է Երկրից 5500 լուսնային տարի հեռավորության վրա, Կարապի և Քնարի համաստեղությունների ուղղությամբ։Այն մոտավորապես մեկ երրորդով փոքր է Նեպտունի արբանյակից, որը հայտնաբերել էր գիտնականների թիմը մեկ այլ գազային հսկայի՝ Կեպլեր 1625b-ի ուղեծրում։
Երկու էկզոլուսինները, հավանաբար, կազմված են գազից, որը պահվում է ձգողականությամբ։ Գուցե դրանք սկզբում մոլորակներ են եղել, որոնք հայտնվել են էլ ավելի մեծ գազային հսկայի ուղեծրում։ Այդ համակարգերը գտնվում են մայր աստղերից հեռու, որոնք կարող էին պոկել նրանց միմյանցից։
Տարանցման մեթոդով արված հայտնագործության հաստատման համար, երբ աստղի պայծառությունը նվազում է նրա ֆոնին օբյեկտի անցնելու պատճառով, պահանջվում են հետազոտություններ այլ տիեզերական հեռադիտակներից, ինչպիսին է «Հաբլը»։ Մասնագետներից ոմանք կարծում են, որ գիտնականները հանդիպել են տվյալների ֆլուկտուացիայի աստղի կամ գործիքների վրիպումների պատճառով։
Հայտնաբեվել է Նեպտունից մեկ երրորդով փոքր գերլուսին
Կոլումբիական համալսարանի գիտնականները տեղեկացրել են երկրորդ գերլուսնի հայտնաբերման մասին, որը պտտվում է Յուպիտերի չափի էկզոմոլորակի շուրջը։ Այս մասին ասվում է Nature Astronomy ամսագրում հրապարակված հոդվածում, գրում է «ЛентаРу»-ն։
Հսկայական էկզոլուսինը պտտվում է Կեպլեր 1708b մոլորակի շուրջը, որը գտնվում է Երկրից 5500 լուսնային տարի հեռավորության վրա, Կարապի և Քնարի համաստեղությունների ուղղությամբ։ Այն մոտավորապես մեկ երրորդով փոքր է Նեպտունի արբանյակից, որը հայտնաբերել էր գիտնականների թիմը մեկ այլ գազային հսկայի՝ Կեպլեր 1625b-ի ուղեծրում։
Երկու էկզոլուսինները, հավանաբար, կազմված են գազից, որը պահվում է ձգողականությամբ։ Գուցե դրանք սկզբում մոլորակներ են եղել, որոնք հայտնվել են էլ ավելի մեծ գազային հսկայի ուղեծրում։ Այդ համակարգերը գտնվում են մայր աստղերից հեռու, որոնք կարող էին պոկել նրանց միմյանցից։
Տարանցման մեթոդով արված հայտնագործության հաստատման համար, երբ աստղի պայծառությունը նվազում է նրա ֆոնին օբյեկտի անցնելու պատճառով, պահանջվում են հետազոտություններ այլ տիեզերական հեռադիտակներից, ինչպիսին է «Հաբլը»։ Մասնագետներից ոմանք կարծում են, որ գիտնականները հանդիպել են տվյալների ֆլուկտուացիայի աստղի կամ գործիքների վրիպումների պատճառով։
Աղբյուրը՝ news.am