Աշխարհ

17.01.2022 13:13


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 656 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 656 նոր դեպք

Հունվարի 17-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 656 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 066 մարդ, մահացել է 32 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 999 343, այստեղից ապաքինվել է 931 507 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 481:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 29 711 փորձարկում, այդ թվում 16 196-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 13 515-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 12.31% է, վերջին 14 օրվանը՝ 9.64%, վերջին 7 օրվանը՝ 9.69%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 612 313 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2 290 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 54 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 500 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 092 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը