Քաղաքական

17.01.2022 12:45


Այսօրվա «հերոսը» 1998-2008 թթ․ ավելի շատ նմանվում էր խոնարհ հարսի քան հասուն տղամարդու․ երկրորդ նախագահի գրասենյակ

Այսօրվա «հերոսը» 1998-2008 թթ․ ավելի շատ նմանվում էր խոնարհ հարսի քան հասուն տղամարդու․ երկրորդ նախագահի գրասենյակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների, որտեղ անդրադարձել է Հայաստանին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին։ Դիմեցինք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ՝ խնդրելով մեկնաբանել Ռոբերտ Քոչարանի վերաբերյալ Ալիևի խոսքերը։

«Արցախյան ազատամարտի ժամանակ զորակոչային տարիքի եղած և բանակից ճողոպրած Ալիևը կրկին լեզվին է տվել: Դասալիքի երիտասարդական տրավմաները, ինչպես երևում է, նրան հանգիստ չեն տալիս, և նա փորձում է անընդհատ իքնահաստատվել: Ցավոք, նրա լեզուն բացվել է վերջին պատերազմում հայաստանյան իշխանավորների պասերի կամ հիմարութունների արդյունքում ձեռք գցած իր հաղթանակից: Նախագահ Քոչարյանի ղեկավարած բանակի հետ Իլհամը և իր ընտանիքը պատերազմելու հնարավորություն ունեցել է 1998-2008 թվականներին, բայց, ինչպես հիշում ենք, այսօրվա «հերոսը» այն ժամանակ ավելի նմանվում էր խոնարհ հարսի քան հասուն տղամարդու»,-մեր հարցին արձագանքեց գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը