Օբաման կողմ է արտահայտվել Տիբեթի ու Չինաստանի միջև երկխոսությանը
Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Օբաման Վաշինգտոնում ընդունել է տիբեթյան բուդդայականների առաջնորդ Դալայ Լամային։
«Նախագահն ընդգծել է, որ ողջունում է Տիբեթի մշակութային, կրոնական, լեզվաբանական յուրահատուկ արժեքների պահպանությունը։ Նա ընդգծել է Չինաստանում տիբեթցիների իրավունքների պաշտպանության կարևորությունը»,–ասվում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիի հայտարարության մեջ, որը տարածվել է Օբամայի ու Դալայ Լամայի հանդիպումից հետո։
Օբաման նաև ողջունել է բռնության դեմ Դալայ Լամայի պայքարը, ինչպես նաև Տիբեթի ու Չինաստանի միջև երկխոսության կայացումը։
«Հիշեցնելով ԱՄՆ դիրքորոշումը առ այն, որ Միացյալ Նահանգները Տիբեթը համարում է Չինաստանի մաս և դեմ էն Տիբեթի անկախացման գաղափարին, նախագահն ընդգծել է, որ ողջունում է երկխոսությունը, որը հնարավորություն կտա հաղթահարել կողմերի միջև գոյություն ունեցող տարաձայնությունները և դրական արդյունքների հանգեցնել թե՛ Չինաստանի, թե՛ Տիբեթի համար»,–նշել է Քարնին։
Հիշեցնենք, որ Օբամա–Դալայ Լամա հանդիպումից առաջ Չինաստանի ԱԳՆ–ը ԱՄՆ–ից պահանջել էր չեղյալ հայտարարել այդ հանդիպումը՝ դա որակելով որպես Չինաստանի ներքին գործերին խառնվելու միջոց։