Լրահոս

17.01.2022 12:28


1 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 168 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

1 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 168 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունվարի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 168 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347 785-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, մահացածների թիվը 8020 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Հունվարի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1516 է։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9536-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 46 է, ընդհանուր առողջացածներինը՝ 333 655։ Մեկ օրում արվել է 3872 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 644 655 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը