Լրահոս

17.01.2022 11:19


Կոտայքի մարզում Toyota Land Cruiser-ով վրաերթի է ենթարկվել հայաստանյան հայտնի դատավորներից մեկի որդին. կան վիրավորներ

Կոտայքի մարզում Toyota Land Cruiser-ով վրաերթի է ենթարկվել հայաստանյան հայտնի դատավորներից մեկի որդին. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Դավիթ Արղամանյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Դ. Արղամանյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 31-ամյա Հայկ Նիկողոսյանը, 29-ամյա Արթուր Դալլաքյանն ու 29-ամյա Լյուդվիգ Նակաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդ Արղամանյանը Հայաստանում հայտնի դատավորներից մեկի որդին է:

Այս խորագրի վերջին նյութերը