Արդյո՞ք փաստը բավարար չէ պաշտոնատար անձին պատժելու համար
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանին` ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի նամակը` Գյումրու «Երեխաների տուն» մանկատան տնօրեն Ռուզաննա Ավագյանի կողմից 2007-2008 թվականների ընթացքում պաշտոնական լիազորությունների չարաշահման հետեւանքով ՊՈԱԿ-ին հասցված 4.093.165 դրամ էական վնաս պատճառելու մասին, որի նախաքննությունը կատարվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում:
Պատգամավորը հարցնում է, թե արդյոք այս փաստը բավարար չէ պաշտոնատար անձին պատժելու համար, կամ որքան պետք է լինի չարաշահված գումարի չափը, որպեսզի ՀՀ-ում պաշտոնատար անձը պատժվի:
Կից ներկայացնում ենք պատգամավորի նամակը. «Հուլիսի 9-ի «Panorama» ինտերնետային կայքէջում հրապարակված «Եթե պաշտոնատար անձը թույլ է տվել չարաշահում` պետք է պատժվի՚ՙ» հոդվածում բարձրացվել էր Գյումրու «Երեխաների տուն» մանկատան տնօրեն Ռուզաննա Ավագյանի կողմից 2007-2008 թվականների ընթացքում պաշտոնական լիազորությունների չարաշահման հետեւանքով ՊՈԱԿ-ին հասցված 4.093.165 դրամ էական վնաս պատճառելու մասին հարցը, որի նախաքննությունը կատարվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում:
Տեղեկացնում եմ Ձեզ, որ այս խնդրով 2011թ. հունիսի 22-ին նամակով դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին եւ սույն թվականի հուլիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության պետական խորհրդական Ա. Թամազյանի ստորագրությամբ ստացել եմ պաշտոնական պատասխան, որում ասվում է, որ Ռ. Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, որը կոչվում է պաշտոնական անփութություն: Այնուհետեւ նամակում ասվում է, որ 2010թ. հունիսի 15-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է ՀՀ Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» 2009թ. հունիսի 19-ի որոշմամբ:
Փաստորեն, իրավապահ մարմինն արձանագրել է պաշտոնական դիրքի չարաշահում, որի արդյունքում մանկատան երեխաներին հասցվել է 4.093.165 դրամ վնաս ու այն վերականգնելու ոչ մի պարտավորություն չի դրվել «պաշտոնական անփութություն» դրսեւորած տնօրենի վրա:
Կարելի է տարբեր վարկածներ փնտրել այն մասին, թե ինչպես նույն ժամանակահատվածում Գյումրու մեկ այլ մանկատան տնօրենի կողմից 1 մլն դրամ գումարի չարաշահման արդյունքում նրան ազատել են զբաղեցրած պաշտոնից, իսկ այս տնօրենի նկատմամբ գործը ոչ միայն կարճվել, այլեւ պետական բյուջեի 4մլն դրամ մսխելը որակվել է որպես անփութություն, ու որեւէ պատասխանատվության չենթարկվելով` այդ քաղաքացին շարունակում է մնալ տնօրեն: Սա մեր անօրեն ու անարդար իրականությունն է, նաեւ որի պատճառով երկրից արտագաղթում են մեր հայրենակիցները:
Հարգելի պարոն նախարար, լիովին համաձայն եմ Ձեզ հետ , որ եթե պաշտոնատար անձը թույլ է տվել չարաշահում, ուրեմն պետք է պատժվի, այնպես որ հասարակությունն սպասում է Ձեր համապատասխան քայլերին, որի մասին կտեղեկանամ 10-օրյա ժամկետում` «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ կետի համաձայն»: