Ալեն Սիմոնյանն ԱՄՆ է մեկնել բիզնես դասով և կնոջ հետ. Արշակյանը չհերքեց (տեսանյութ)
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական պատգամավորների ու ԱԺ աշխատակազմի որոշ անդամների հետ մեկնել է ԱՄՆ։
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ալեն Սիմոնյանը պատվիրակության կազմում ներառել է նաև իր կնոջը և օգտվել ինքնաթիռի բիզնես դասի տոմսից, այսինքն՝ թանկ տարբերակից։
ԱԺ այսօրվա նիստում ՔՊ-ական Հակոբ Արշակյանից հետաքրքրվեցի՝ տեղյա՞կ է Ալեն Սիմոնյանի ամերիկյան վոյաժներին վերաբերող իմ կողմից նշած ոչ պաշտոնական տեղեկություններից։ Նաև անհրաժեշտ համարեցի, որ հանրությանը տեղեկացվի, թե որքա՞ն գումար է պետական բյուջեից, այսինքն՝ Հայաստանի հպարտ քաղաքացիների գրպանից ծախսվել այդ այցի համար։
Հակոբ Արշակյանն, ըստ էության, չհերքեց իմ նշած տեղեկությունները։
Ի դեպ, ԱԺ նախագահ աշխատելուց ի վեր 4 ամիսների ընթացքում Ալեն Սիմոնյանը 7 երկիր է մեկնել գործուղումների, ինչի համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 120 հազար դոլար: Չհաշված՝ միկոնոսյան հայտնի շրջագայությունը։
Հիշեցնեմ, որ այս իշխանության տարբեր ներկայացուցիչներ մի պահ ՓՌ-ի և տեսարաններ ապահովելու շրջանակներում այլ երկներ էին մեկնում էկոնոմ դասով, իսկ աշխատանքի էին գնում հեծանիվով կամ մետրոյով։ Հիմա ձևականությունների հետևից չեն ընկնում ու բյուջեի մեջ են մտնում հեղափոխական էնտուզիազմով։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից