Մեկնաբանություն

15.01.2022 15:37


Լուկաշենկոն «փչացրեց» ՀԱՊԿ-ի «Բրյուս Լիին»

Լուկաշենկոն «փչացրեց» ՀԱՊԿ-ի «Բրյուս Լիին»

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի դեպքերի հետ կապված փորձեց ՀԱՊԿ–ի Բրյուսի Լիի դերում հանդես գալ։ Թե բա հեսա հավաքում եմ սաղին, Ղազախստան զորք եմ մտցնում ու սաղ կարգավորում եմ։ Կապի՜կ․․․

Բոլորի համար էլ պարզ էր, որ Նիկոլին ղազախական դեպքերի պահով ՀԱՊԿ–ում վերապահված էր թամադայի դերը։ Կրեմլում զորք ուղարկելու որոշումն ունեին, բայց իրենց պետք էր, որ ՀԱՊԿ–ի անունից ու Նիկոլի ձեռքերով դա անեին։ Նիկոլին այդ թամադայի դերը դուր եկավ, քանզի հնարավորություն էր ստեղծվել հզոր զորահրամանատար խաղալու, և նա մտավ դերի մեջ։ Բանակից թռած Նիկոլը նման շանսը բաց չէր թողնի ու հաճույքով կատարեց իրեն թելադրածը։

Նիկոլը կոմպլեքս ունի և ուզում է ցույց տալ, թե իբր ռազմական գործից հասցակող է, բայց, իհարկե, կախված իրավիճակից։ Օրինակ՝ 2020–ի տավուշյան բախման ժամանակ ինքն իրեն ներկայացրեց որպես զորահրամանատար, տավուշյան փոքրիկ բախումը փչեց ու ներկայացրեց համարյա որպես սարդարապատ, հսկայական քանակի մեդալ բաժանեց ու ինքն իրեն հռչակեց Տավուշի արծիվ։ Դա, անշուշտ, սադրիչ վարքագիծ և թշնամուն գրգռող փիառ էր Նիկոլի կողմից։

Տավուշյանի նիկոլական սադրանքն էր նաև 44–օրյա պատերազմի պատճառներից մեկը։ Նիկոլը պատերազմի օրերին փորձեց զորավարի դերի մեջ մտնել, բայց հետո հայտարարեց, թե բա ես ինչ կապ ունեմ, ինձ ինչ զեկուցում էին, այն էլ ընդունում էի ի գիտություն ու զինվորականների հետ զրույցում ընդամենը մոդերատոր էր։ Ինչևէ։

Վերադառնանք ղազախական դեպքերին։ Ղազախստանի արծիվ կամ ՀԱՊԿ–ի Բրյուս Լի խաղալը Նիկոլի մոտ երկար չտևեց։ Բելառուսի նախագահն այսօր «փչացրեց» ՀԱՊԿ–ի «Բրյուս Լի» Նիկոլին։ Լուկաշենկոն հայտարարեց, որ Ղազախստան զորք ուղարկելը և հետագա քայլերի պլանը մշակել են ինքն ու ՌԴ նախագահ Պուտինը։ Այդպիսով Լուկաշենկոն ցույց տվեց, որ Նիկոլին ընդամենը ֆեյսբուքներում հավայի «Ռեմբո» խաղացողի դեր են վերապահել, որպեսզի հա՛մ Նիկոլին «փչացնեն», հա՛մ ՀԱՊԿ–ի անվան տակ ռուսական քայլերը քողարկեն։ Մենք դա գլխի էինք ընկնում, բայց Լուկաշենկոն հրապարակայնացրեց։

Ահա այսպիսի բաներ։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը