Աշխարհ

15.01.2022 13:09


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 381 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 381 նոր դեպք

Հունվարի 15-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 381 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 1 065 մարդ, մահացել է 30 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 990 183, այստեղից ապաքինվել է 925 137 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 425:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 63 516 փորձարկում, այդ թվում 33 800-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 29 716-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 8.47% է, վերջին 14 օրվանը՝ 9.24%, վերջին 7 օրվանը՝ 9.62%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 603 603 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 631 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 53 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 369 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 077 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը