Լրահոս

15.01.2022 13:01


Երևանում բախվել են Renault-ն ու Infiniti-ն, վերջինս էլ տապալել է բետոնե էլեկտրասյունը, կա վիրավոր

Երևանում բախվել են Renault-ն ու Infiniti-ն, վերջինս էլ տապալել է բետոնե էլեկտրասյունը, կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մարշալ Բաբաջանյան փողոցում բախվել են Infiniti և Renault մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Infiniti-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնեե էլեկտրասյանը, տապալել այն։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ավանի հրշեջ-փրկարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Էլեկտրասյան տապալման հետևանքով էլեկտրալարերը պոկվել ու հայտնվել են ճանապարհի մեջտեղում, պարեկային ծառայությունից էլ այդ մասին տեղեկացրել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, ու հիմա սպասում են, մինչև կժամանեն նշված ընկերությունից։

Այս խորագրի վերջին նյութերը