Լրահոս

18.07.2011 12:29


Եգիպտոսում ցուցարարների ճնշման տակ կառավարությունը փոխվել է

Եգիպտոսում ցուցարարների  ճնշման տակ կառավարությունը փոխվել է

Ինչպես տեղեկացնում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, եգիպտական հանրային հեռուստաընկերության եթերում Եգիպտոսի վարչապետ Էսամ Շարաֆը երեկ հայտարարել է 12 նոր նախարարների  նշանակման մասին։

Կառավարության նախկին անդամների հրաժարականն ու նորերի նշանակումը տեղի է ունեցել Եգիպտոսում՝ ցուցարարների  ճնշման տակ։ Հուլիսի սկզբից Թահրիր և Կահիրե հրապարակներում  զանգվածային ցույցեր են՝ նախակին  նախագահ Հոսնի  Մուբարաքի պաշտոնանկ լինելուց հետո խոստացված բարեփոխմների շուտափույթ կատարման պահանջով։

Այս խորագրի վերջին նյութերը