Լրահոս

15.01.2022 11:56


3 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

3 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունվարի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 293 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347 377-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի:

Հունվարի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1515 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9533-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 106 է, ընդհանուր առողջացածներինը՝ 333 518, փաստացի բուժվողներինը՝ 4326: Մեկ օրում արվել է 5635 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 2 636 398 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը