Քաղաքական

15.01.2022 11:51


ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

ՆԱՏՕ-ն ողջունում է Մոսկվայում հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում մշտական ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:

«ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց (խմբ.-Հայաստանի և Թուրքիայի) հարաբերությունների կարգավորմանը, ինչը կօգնի կայունություն հաստատել տարածաշրջանում: Մենք քաջալերում ենք Անկարային և Երևանին հետագա ջանքեր գործադրել»,-գրել է Խավիեր Կոլոմինան:

Այս խորագրի վերջին նյութերը