Քաղաքական

14.01.2022 20:48


«Եթե հայելային հետքաշում լինի, մենք գալիս–նստում ենք անմիջապես Գորիսի գլխին, կամ եթե հստակ հեռավորություն նշենք, զորքը պետք է մտնի Գորիսի մեջ նստի, սրա մասին մտածե՞լ են». Գորիսի փոխհամայնքապետ

«Եթե հայելային հետքաշում լինի, մենք գալիս–նստում ենք անմիջապես Գորիսի գլխին, կամ եթե հստակ հեռավորություն նշենք, զորքը պետք է մտնի Գորիսի մեջ նստի, սրա մասին մտածե՞լ են». Գորիսի փոխհամայնքապետ

168.amի հետ զրույցում Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանն ասաց, որ սահմանից զորքի հայելային հետքաշման գաղափարն իր համար, նախ՝ անընդունելի է, և երկրորդ՝ անհասկանալի, քանի որ թշնամին ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, հետևաբար՝ նա պետք է հետ քաշվի։

«Առաջնահերթ մեր սուվերեն տարածքը պետք է ազատագրվի, թշնամին դուրս գա, այնուհետև արտգործնախարարությունը հայտարարի, թե հայելային հետքաշում պետք է լինի։ Արտգործնախարարության տրամաբանությամբ, եթե հայելային հետքաշում լինի, մենք գալիս նստում ենք անմիջապես Գորիսի գլխին, կամ եթե հստակ հեռավորություն նշենք, զորքը պետք է մտնի Գորիսի մեջ նստի, սրա մասին մտածե՞լ են։ Ներկա պահին թուրքը մտել է մեր սահման, բայց սրանք խոսում են հայելային հետքաշման մասին։ Թող սկզբում սահմանների մասին մտածեն, վերականգնվի տարածքային ամբողջականությունը, թշնամին իր զինված խմբերով դուրս գա մեր տարածքից, նոր խոսեն զորքի հայելային հետքաշման մասին»,-նշեց Կարեն Քոչարյանը։

Միաժամանանակ նա ընդգծեց՝ անհասկանալի է, թե ի՞նչ ասել է՝ հայելային հետքաշում, և հայելային հետքաշումն ի՞նչ տարածքով պետք է տեղի ունենա, մեջտեղում բուֆերային գոտի լինելո՞ւ է, թե՞ ոչ, և այն ինչքա՞ն տարածք պետք է ընդգրկի։

«Եթե, օրինակ, 12 կմ բուֆերային գոտի անցնի, ապա Սև լճի տարածքից մեր զինվորները պետք է իջնեն Վերիշեն գյուղ ու այդ գյուղում նստեն, սա ի՞նչ է նշանակում։ Թող թշնամուն մեր տարածքից հեռացնեն, ազատեն տարածքը, այս հարցերը չլուծած մարդիկ հայելային հետքաշման հարցեր են առաջ քաշում, սա ինձ համար անընդունելի է»,-եզրափակեց Կարեն Քոչարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը