Քաղաքական

14.01.2022 20:15


ՀՀ իշխանությունը Սահմանադրության և գերիների հարցում կատարում է Ալիևի ցանկությունները․ Ռոբերտ Հայրապետյան (տեսանյութ)

ՀՀ իշխանությունը Սահմանադրության և գերիների հարցում կատարում է Ալիևի ցանկությունները․ Ռոբերտ Հայրապետյան (տեսանյութ)

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցով հանձնաժողովի ստեղծումը ոչ այլ ինչ է, քան Ալիևի ցանկությունը, ով պատերազմից հետո հայտարարեց դրա ներածական մասը փոխելու անհրաժեշտության մասին, որտեղ հղում կա Հայաստանի անկախության հռչակագրին, որն, իր հերթին, հղում է կատարում Արցախի անկախությանը։ Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

Նա չբացառեց, որ իշխանությունները ցանկանում են փոխել Սահմանադրությունը հենց Արցախի անկախության թեզից հրաժարվելու համար։

Հայաստան վերադարձած գերիների նկատմամբ վատ վերաբերմունքը, նրա կարծիքով, կարող է լինել նաև ադրբեջանական ծրագրի իրականացում։

«Երեկ Հայաստանի իրավապահ մարմինները գործ են հարուցել 8 ամիս առաջ անհետ կորած զինծառայողի նկատմամբ, նրա նկատմամբ հետախուզում հայտարարել՝ նրան դասալիք անվանելով։ Բացի այդ, կա կալանավորված գերի, ով ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկվելուց հետո ողնաշարի կոտրվածք ունի»,-ասաց Հայրապետյանը։

Նա Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական որակեց։

«Սա լավ նվեր է Ադրբեջանի քարոզիչների համար։ Մենք ապրում ենք բռնապետության պայմաններում»,-եզրափակեց նա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը