Առինջում 41-ամյա տղամարդը համագյուղացու տնից գողացել էր չհրկիզվող պահարան, որում գումար և թանկարժեք իրեր կային
Հունվարի 4-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Առինջ գյուղի մի տնից գողություն են արել։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ դեկտեմբերի 30-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին տան 2-րդ հարկի պատուհանը, ննջարանի պահարանից գողացել չհրկիզվող պահարան, որի մեջ փող և թանկարժեք իրեր էին:
Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ:
Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ Կոտայքի քրեական հետախույզները ծավալուն օպերատիվ միջոցառումներ ձեռնարկվեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունն արել է նույն գյուղի 41-ամյա մի բնակիչ։
Բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 12-ին նա ներկայացավ բաժին և տվեց խոստովանական բացատրություն։
Գողոնը հայտնաբերվել է։ Հայտնաբերվել է նաև չհրկիզվող պահարանը:
41-ամյա տղամարդը ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: