-«Արմենակոբ» հեռուստաընկերության բաժնետոմսերը ես վաճառել եմ, այն գնել է «Հոպար Մեդիա» ընկերությունը,-«7 օր»-ի հետ զրույցում ասել է «Արմենակոբ» հեռուստաընկերության արդեն նախկին տնօրեն, Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը։
Այս օրերին «Արմենակոբ»-ի փոխարեն եթերում է հայտնվել ATV հեռուստաընկերությունը, որը տեղեկացնում է, թե ապրիլի 25-ից նոր հեռուստահաղորդումներ է եթեր հեռարձակելու։
Ինչպես ասաց Արմեն Ամիրյանը, «Արմենակոբ» հետուստաընկերության բաժնետոմսերը գնող ընկերության տնօրենը Վահե Ղազարյանն է, ով հանրությանը հայտնի է «Կենտրոն» հեռուստաալիքի «Էպիկենտրոն» լրատվական ծրագրից։
ATV հեռուստաընկերության մասին որևէ տեղեկություններ ճշտել մեզ չհաջողվեց, ինչպես նաև չհաջողվեց ճշտել այն լուրերը, որ «Հոպար մեդիան» առնչվում է Ռուբեն Ջաղինյանի և Արթուր Ջանիբեկյանի անունների հետ։
Իսկ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից ասացին, որ այս պահին որևէ տեղեկություն տրամադրել չեն կարող։
«Հոպար մեդիան» է գնել «Արմենակոբի» բաժնետոմսերը