Լրահոս

14.01.2022 10:31


ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

«Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է բքի պատճառով։

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ապարանի (բուք է) և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային, Գյումրի-Ամասիա և Գյումրի-Բավրա (բուք է) ավտոճանապարհները։

Սյունիքի մարզում (բացառությամբ Կապան քաղաքի), Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Վայոց ձորի մարզի բարձրադիր հատվածներում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում ձնաբուք է:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Այս խորագրի վերջին նյութերը