Աշխարհ

13.01.2022 20:20


Xiaomi-ի նոր սմարթֆոնը ստացել է «Կատյուշա» անունը

Xiaomi-ի նոր սմարթֆոնը ստացել է «Կատյուշա» անունը

Xiaomi-ն Black Shark սերիայի երկու նոր խաղային սմարթֆոն է մշակում: Այս մասին իր Weibo աքաունթում հայտնել է չինացի ինսայդեր Digital Chat Station-ը:

Աղբյուրի համաձայն՝ մշակողի տվյալների բազայում նորույթի երկու մոդիֆիկացիա կա, որոնք ստացել են «Կատյուշա» և «Պատրիոտ» անունները։ Վաճառքում մոդելները հավանաբար Black Shark 5 կկոչվեն:

Digital Chat Station մականունով մասնագետը հայտնել է, որ խաղացողների համար նախատեսված ֆլագմանը կունենա Qualcomm-ի վերջին՝ Snapdragon 8 Gen 1 պրոցեսորը: Սմարթֆոնները կունենան նաև 4600 մԱ/ժ մարտկոց և Android 12-ի վրա հիմնված ՕՀ:

Առայժմ բջջային սարքերի թողարկման ճշգրիտ ժամկետները չեն բացահայտվել: Սպասվում է, որ Xiaomi-ն սմարթֆոնները պաշտոնապես կներկայացնի մինչև 2022 թվականի վերջը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը