Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են Infiniti-ն, Nissan X-Trail-ն ու Opel-ը. ինչ-որ քաղաքացիներ փորձում էին «ռազբորկա» անել
Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Արման Թովմասյանի վարած Infiniti մակնիշի, Երևանի բնակիչ, 48-ամյա Վաչիկ Հակոբյանի վարած Opel Vectra մակնիշի և Երևայի բնակիչ, 76-ամյա Գրիգոր Գրիգորյանի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում Infiniti և Nissan X-Trail մեքենաների վարորդների համար դեպքի վայր ժամանած քաղաքացիները փորձում էին «ռազբորկա» անել, մի պահ սկսեցին իրար նկատմամբ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք, քաշքշել, սակայն ճանապարհային ոստիկանների կողմից հետագա զարգացումները կանխվեցին: