«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալից» կրած 2-3 հաշվով պարտությունը։
«Կարծում եմ՝ «Բարսելոնան» շատ լավ խաղաց, բայց մենք չհաղթեցինք: Սա այն արդյունքը չէ, որը մենք սպասում էինք։ «Ռեալին» պարտվելը ցավալի է, բայց մենք մոտենում ենք հաղթանակներին. մեզ անհրաժեշտ է միայն վճռական քայլ անել։
Մենք ռիսկի դիմեցինք, անցանք գրոհի, բայց նրանք ընդհատեցին գրոհները, մեծ թվով խաղացողներով հակագրոհեցին ու գոլ խփեցին։
«Ռեալի» դեմ պայքարել այնպես, ինչպես մենք դա արեցինք, նշանակում է խաղադաշտից հեռանալ գլուխը բարձր պահած: Այս խաղում թիմը անակնկալի եկավ, բայց չնայած դրան՝ մենք շատ բարձր մակարդակով խաղացինք։ Վերադարձած խաղացողները շատ լավ խաղացին»,-ասել է Պիկեն Movistar-ին:
Ռեալին պարտվելը ցավալի է․ Պիկե

Աղբյուրը՝ armsport.am