Վահան Քերոբյանը պատերազմից հետո նշանակվեց Էկոնոմիկայի նախարար։ Իրականությունը, սակայն, այն է, որ նա ոչ թե Էկոնոմիկայի նախարար է նշանակվել, այլ հաստիքային հեքիաթասաց։
Պարտության ու նվաստացման խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանին պետք էր մեկը, ով նյուվասյուկիստական ծրագրերից կխոսի, քանզի Նիկոլի «Հայաստան–2050» ծրագիրը պայթել էր դեռ չմեկնարկած։ Պետք էր նոր մեկը, ով «հպարտ» քաղաքացիների ականջներից մակարոնեղեն կկախի, սուտ խոստումներ կտա, մինչև որ տեսնեն, թե ինչ է գլխներին գալիս։
Գործարար դաշտում «քցողի» ու «թռնողի» համբավ ունեցող Քերոբյանն իսկը Նիկոլի սրտով էր։ Դրա համար էլ նախարար նշանակեց։ Սա էլ բռնեց ու նշանակվելուն պես հայտարարեց, որ 2021–ին երկնիշ տնտեսական աճ է լինելու (Նիկոլը կոմպլեքսներ ունի քոչարյանական կառավարման տարիների երկնիշ աճերի մասով ու անպայման ուզում է ինքն էլ երկնիշով աչքի ընկնել, որ հետո դառնա «աննախադեպ», բայց չի ստացվում իր մոտ ու չի ստացվելու, քանզի իր իշխանությունը բացառապես վատ իմաստներով է երկնիշ ու նույնիսկ քառանիշ աճեր ապահովում՝ հիմնականում մահերի ու կորուստների տեսքով)։ Ավելին, նախարարն ասաց, որ եթե երկնիշ աճ չլինի, ապա ինքը հրաժարական կտա։
2021–ին ունեցանք երկնիշ աճ, բայց առաջին անհրաժեշտության տարբեր սննդամթերքների գների աճի տեսքով։ Երկնիշ տնտեսական աճ չկա, բայց նախարարը խոստման համաձայն հրաժարական չի տալիս։ Այս առումով էլ է նա տիպիկ նիկոլական։ Նիկոլն էլ հազար ու մի բան է խոստացել, հակառակն է արել, բայց երեսը պնդացնելով մնում է աթոռին։
Քերոբյանին պարբերաբար հիշեցվում էր, որ ինքը խոստացել է հրաժարական տալ, եթե երկնիշ աճ չլինի, բայց նա իրեն հայտնի կենդանու տեղ դրած «մոռանում» էր ասածներն ու այլ բաներ ասում, փորձում «կռուտիտ» լինել ու կառչած մնալ աթոռից՝ շարունակելով նոր հեքիաթները։
Այդ հեքիաթներից մեկն այսօր նա պատմեց։ Հեքիաթն այդ նոր խոսք է տնտեսագիտության տեսության մեջ։ Այն կարելի է պայմանականորել կոչել որպես «Խցանման» տեսություն։
Նախարարն ասում է, որ հունվարի 3-ին, ժամը 4-ին հանդիպում ուներ և այն մարդը, ով պետք է գար, 10 րոպե ուշացավ, հետո եկավ ասաց, որ խցանում էր, դրա համար ուշացավ, մի բան, որ երբեք Հայաստանում հունվարի 3-ին, ըստ Քերոբյանի, չէր եղել։ Նախարարն իր հյուրի ուշացումից եզրակացրել է, որ կա տնտեսական աշխուժացում, քանզի հունվարի 3–ին խցանումներն, ըստ իրեն, աննախադեպ են։
Այս տղան, փաստորեն, հրաժարական տալու փոխարեն որոշել է նոր հեքիաթ հորինել ու նոր մակարոնեղեն կախել «հպարտ» քաղաքացիների գլխամասի կողքերից։
Հայկ Ուսունց
Հ․Գ․։ Միակ հարցը, որով Վահան Քերոբյանը լրջորեն ու հետևողականորեն զբաղվում է, ադրբեջանական նավթային ընկերությանը Հայաստանի հեղուկ վառելիքի շուկա մտցնելու հարցն է։
Ալիևի ընտանիքին պատկանող «Socar» ընկերության անուղղակի մուտքը մեր երկիր Քերոբյանը լոբբինգ է անում անցած տարվանից։ Անունը դրել է վրացական ու ամերիկյան ընկերությունների մուտք, բայց իրականում ադրբեջանական լոբբինգով է զբաղված։ Նիկոլի իշխանությունից այլ բան չէր էլ սպասվում։
«Երկնիշած» ու խցանված էկոնոմիկայի նախարարը