Լրահոս

21.04.2009 13:43


«Ազգային պատկերասրահ» փառատոնի շրջանակներում կնշվի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 70–ամյա հոբելյանը

-Տիգրան Մանսուրյանն ինձ համար միշտ կմնա «մալչիշկա», բայց որ նա միջազգային ճանաչում ունեցող երևույթ է, դա ես եմ տեսնում,- ասել է կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ Էդվարդ Միրզոյանը և հավելել, թե շատ ուրախ է, որ փառատոնի շրջանակներում նշվելու է նաև ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 70-ամյա հոբելյանը։ Տիգրան Մանսուրյանն էլ իր հերթին հավելել է.

-Ես ուրախ եմ, որ մենք նորից Երևանում միասին ենք, մի ընտանիք ենք և հավաքվել ենք այս լավ նախագծի շուրջ։

 

Այս խորագրի վերջին նյութերը