Թբիլիսյան խճուղում բախվել են BMW-ն ու Toyota Altezza-ն. BMW-ում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Երազ» այգու հարևանությամբ, բախվել են BMW և Toyota Altezza մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրշեջները մարել են BMW-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Տարածքը սահմանազատել են պարեկները, որպեսզի խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվել է:
Վթարի մասին պարեկային ծառայության գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: