Լրահոս

12.01.2022 11:45


Շենգավիթի թաղապետարանի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի մոտ, հայտնաբերվել է Հայաստանում հայտնի բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետի տեղակալի դին

Շենգավիթի թաղապետարանի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի մոտ, հայտնաբերվել է Հայաստանում հայտնի բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետի տեղակալի դին

Այսօր՝ հունվարի 12-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նժդեհի փողոցում՝ Շենգավիթի թաղապետարանի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի փողոցային հատվածում՝ «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղի դիմաց, տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, մահացածը Երևանի բնակիչ, 52-ամյա Ա. Ղ.-ն էր, ով աշխատում է Հայաստանում հայտնի բանկերից մեկում՝ պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետի տեղակալ:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Այս խորագրի վերջին նյութերը