Կրակոց Երևանում գործող գարեջրատներից մեկում. մատուցողուհին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. կասկածյալը «Ուջանցի Հարութիկն» է
Երեկ՝ հունվարի 11-ին, կրակոց է հնչել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 103 շտապօգնության բժիշկների 21-րդ բրիգադը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Գայանե Մ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ռշտունի փողոցում գործող գարեջրատնից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Կասկածյալը Արագածոտնի մարզի բնակիչ «Ուջանցի Հարութիկն» է: