Լրահոս

12.01.2022 09:55


ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհնր

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի  ավտոճանապարհնր

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է։

Երևան-Սևան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքում, Կոտայքի մարզի Չարենցավան, Եղվարդ և Աբովյան քաղաքներում առկա է մառախուղ։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Այս խորագրի վերջին նյութերը