Քաղաքական

11.01.2022 19:07


Գյուղում կրակոցները լսվում են, վիրավորներ ունենք. Նորաբակի վարչական ղեկավար

Գյուղում կրակոցները լսվում են, վիրավորներ ունենք. Նորաբակի վարչական ղեկավար

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից արձակած կրակոցները լսվում են։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Նորաբակի վարչական շրջանի ղեկավար Վազգեն Ասատրյանը։

«Գյուղում մի քանի րոպե առաջ կրակոցներ լսվում էին, ժամը 5-ից հետո են սկսել։ Գյուղում մարդիկ վախեցած չեն։ Վիրավորներ ունենք, բայց իրանք պոստում են, գյուղից հեռու են»,–նշեց Ասատրյանը։

Հարցին՝ արդյոք անօդաչու թռչող սարքեր նկատել են, ասաց, որ նման բաներ չեն տեսել։

Այս խորագրի վերջին նյութերը