Հրադադարից հետո առաջին դեպքն է, որ կրակում են Նախիջևանիկի ուղղությամբ․ գյուղապետ
Երեկվա կրակոցներից հետո Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում խուճապ չկա, բայց բնակիչներն անհանգիստ են։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Նախիջևանիկի գյուղապետ Սևակ Պետրոսյանն՝ անդրադառնալով երեկ գյուղի նռան այգու ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցներին։
Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ աշխատանքները չեն շարունակվում այդ այգում, որը շփման գծից 400 մետր հեռավորության վրա է, սակայն սպասում են, «տեսնենք՝ ինչ խաբար կլինի» աշխատանքները հետագայում շարունակելու համար։ «Ինձ թվում է, հետո նորից պետք է սկսենք աշխատել, առանց աշխատանք չի լինի։ Մեր տարածքում առաջին դեպքն է, խուճապ չկա, բայց դե անհանգիստ ենք էլի։ Երեխաները դպրոց, մանկապարտեզ գնում են, մարդիկ իրենց առօրյա գործերով են, բայց սահմանամերձ գոտիներում այսօրվա դրությամբ շարժ չկա։ Հրադադարից հետո առաջին դեպքն է, որ կրակում են»,-եզրափակեց Նախիջևանիկի գյուղապետը։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նախիջեվանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գան այգուց: «Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։ Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան»,-ասված էր հաղորդագրության մեջ։