Երեկ՝ հունվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 23:55-ի սահմանններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167-րդ կմ հատվածում Գարիկ Գասպարյանը իր վարած Iveko մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները վարորդին տեղափոխել են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի կարգադրությամբ ճանապարհին տեղադրված ժամանակավոր տաքացման հենակետ, ապա հոսանքազրկել են ավտոմեքենան:
Վայոց Ձորի մարզում Iveko բեռնատարը կողաշրջվել է

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: