Թյուրքական պետությունների կազմակերպությունն արտահերթ նիստ է անցկացնում Ղազախստանի հարցով
Մեկնարկել է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ արտահերթ նիստը, որը նվիրված է Ղազախստանում տիրող իրավիճակին:
Ինչպես հաղորդում է Minval.az-ը, միջոցառումն անցկացվում է տեսակոնֆերանսի ձևաչափով: Այն ացկացվում է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի նախագահությամբ:
Հանդիպման հիմնական թեման Ղազախստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակն է: Նիստին ներկա է նաև ադրբեջանցի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Հիշեցնենք, որ հանդիպման անցկացման մասին ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի ԱԳ նախարարը:

Աղբյուրը՝ tert.am