«Շնորհավորում եմ Անահիտ Ավանեսյանին. սանձարձակ գործողություններ են իրականացնում». Աշոտ Բարսեղյան (տեսանյութ)
«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանի կարծիքով՝ Առողջապահության նախարարությունը ոչ ոքի չի լսում, բացի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ):
«Իրենց ինչ ասում են՝ իրենք այդպես էլ անում են: Շնորհավորում եմ տիկին Ավանեսյանին, իրենք ունեցան հերթական սոցիալական դժգոհության կետերից մեկը: Եթե դուք եղել եք օդանավակայանում՝ ժամանման սրահում, ապա տեսել եք՝ ինչ անեծքի տեղատարափ, ինչ հայհոյանքներ և ինչ գզվռտոց է տեղի ունենում՝ հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ, և սա ինչ-որ հրաշքով տիկին Ավանեսյանի ուշադրությունից վրիպում է»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։ Տվյալ պահանջը չի վերաբերում հղիներին, բացարձակ հակացուցում ունեցողներին և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին, որոնք ունեն մինչև 90 օրվա վաղեմության ՊՇՌ հետազոտության դրական արդյունք։
Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունն անցել է թույլատրելի բոլոր սահմանները.
«Իրենք սանձարձակ գործողություններ են իրականացնում, օրինակ՝ կամայական սահմանափակումներ մտցնելով: Եթե խոսում ենք սահմանափակումներից, ես ակնկալում եմ, որ ինձ հակադարձելու են՝ ասելով՝ այ, օրինակ, Ֆրանսիայում, Եվրոպայում: Այսինքն՝ եթե Եվրոպան որոշել է, որ պետք է սպանի հասարակական սննդի ոլորտը, ապա ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ մենք պետք է հետևենք այդ վատ օրինակին: Պետք չի բերել ուրիշ երկրների օրինակներ, եթե մեկը որոշել է, որ պետք է սպանի ինչ-որ բնագավառ, ապա մենք չպետք է դրան կույր հետևենք, առավել ևս՝ մեզ որևէ միջազգային կառույց չպետք է հրահանգ տա, թե ինչպես մենք վարվենք մեր տնտեսության հետ, մեր ծխախոտագործության, գինեգործության ընկերությունների հետ, ինչպես պետք է վարվենք հասարակական սննդի հետ: Հասարակական սննդի և հյուրընկալության ոլորտը գերակա է ճանաչվել ՀՀ-ում դեռ շատ վաղուց: Այս բնագավառը մինչև 1 մլրդ դոլար շրջանառության հնարավորություն ունի, որն իրականում շատ մեծ է»:
Հունվարի 1-ից Հայաստանում օրենքով արգելվել է ծխախոտների կամ դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում։ Մարտի 15-ից էլ ուժի մեջ կմտնի բաց և փակ ռեստորաններում, բարերում, սննդի այլ կետերում, հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, աշխատանքային այլ փակ տարածքներում բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքը։
Աշոտ Բարսեղյանը չի զարմանա, որ ԱՀԿ-ն ասի՝ մարիխուանա սկսեք օգտագործել. «Այս ամենը բոլոր երկրներում դրան է տանում՝ ինչքան սահմանափակում են ծխախոտային ինդուստրիան, այդքան աճում է մարիխուանան: Աբսուրդն այն է, որ, օրինակ՝ ԱՄՆ-ում ազատ վաճառում են մարիխուանա, և տակից վաճառում են ծխախոտ: Ինքներդ գիտեք՝ որի վնասն է ավելի մեծ մարդու համար»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։