Եվրամիությունը առաջարկում է հայ–թուրքական հարաբերությունները օգտագործել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու համար
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան առաջարկում է հայ-թուրքական հարաբերությունների ձևավորումը դիտարկել ղարաբաղյան հակամարտության համատեքստում։ «Վրաց-օսական պատերազմից հետո, ակնհայտ դարձավ, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը այլընտրանք չունի», -«Արմենպրեսին» փոխանցել է Սոլանան։ Նա նշել է, որ հակամարտության կարգավորումն ամբողջությամբ կփոխի իրավիճակը տարածաշրջանում, հավելելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է օգտագործել ղարաբաղյան հիմնհարցի լուծման ուղղությամբ՝ բաց չթողնելով այդ հնարավորությունը։