Քաղաքական

10.01.2022 19:46


Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում

Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում

Ադրբեջանն այսօր հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի ոստիկանությունը։

«Ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը հաղորդում է ստացել, որ Նախիջեվանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ են կատարել, երբ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և թույլ չեն տվել, որ դուրս գան այգուց»,–նշված է հաղորդագրության մեջ:

Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։

Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։

Հիշեցնենք, որ այսօր` հունվարի 10-ին, Ադրբեջանը կրակ էր բացել նաև Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա։

Այս խորագրի վերջին նյութերը