Աշխարհ

10.01.2022 21:55


«2021-ին երկնիշ տնտեսական աճ ենք ունեցել»․ Ղարիբաշվիլի

«2021-ին երկնիշ տնտեսական աճ ենք ունեցել»․ Ղարիբաշվիլի

«Մենք 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ ենք գրանցել»,-այսօր կառավարության նիստին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Տնտեսության արագ վերականգնումը մեզ թույլ է տվել էապես բարելավել հիմնական հարկաբյուջետային պարամետրերը, այն է՝ պետական ​​պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կրճատվել է մինչև 50%՝ նախատեսված 60,1%-ի փոխարեն, իսկ համախմբված բյուջեի դեֆիցիտը կրճատվել է մինչև ՀՆԱ-ի 6,1%-ը՝ ի սկզբանե նախատեսված 7,6%-ի փոխարեն: Այնպես, որ ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ 2021 թվականին մենք երկնիշ տնտեսական աճ ենք գրանցել»,-ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը