Աշխարհ

10.01.2022 19:45


Թուրքիան աշխարհի ամենահոռետես երկրների թվում է

Թուրքիան աշխարհի ամենահոռետես երկրների թվում է

Չնայած երիտասարդ բնակչությանը՝ Թուրքիան աչքի է ընկնում հոռետեսությամբ, որն առկա տնտեսական խնդիրների պատճառով հասել է ամենաբարձր մակարդակի։

Տնտեսական ճգնաժամը Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներին դարձրել է աշխարհի ամենահոռետես ժողովուրդը։ Համաշխարհային հետազոտական «​​Gallup» ընկերության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ աշխարհի ամենահոռետես երկրներն են Թուրքիան, Բուլղարիան, Աֆղանստանը, Լեհաստանը և Չեխիան։

Զեկույցում նշվել է, որ հոռետեսության մակարդակը Թուրքիայում ակնհայտ կերպով աճել է ու դրա պատճառը շարունակվող գնաճն է։

44 երկրներում անցկացված հետազոտությունների համաձայն՝ ամբողջ աշխարհում հուսահատության մակարդակն ավելացել է: Նրանց թիվը, ովքեր կարծում են, որ 2022 թվականն ավելի լավ տարի է լինելու, քան 2021 թվականը, աշխարհում նվազել է՝ կազմելով շուրջ 38%։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը