Աշխարհ

10.01.2022 12:35


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 953 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 953 նոր դեպք

Հունվարի 10-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 953 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 1 085 մարդ, մահացել է 31 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 962 827, այստեղից ապաքինվել է 913 528 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 218:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 25 745 փորձարկում, այդ թվում 15 240-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 10 505-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 11.47% է, վերջին 14 օրվանը՝ 7.76%, վերջին 7 օրվանը՝ 9.57%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 553 749 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 899 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 69 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 409 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 694 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը