Լրահոս

10.01.2022 12:08


Նորամարգ գյուղի «Ստալինյան ջրանցքում» հայտնաբերվել է Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենա

Նորամարգ գյուղի «Ստալինյան ջրանցքում» հայտնաբերվել է Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենա

Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի «Ստալինյան ջրանցքում» Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենա կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ահազանգը ոստիկանության Մասիսի բաժնից փոխանցվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն:

Այս պահին ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները հետախուզական աշխատանքներ են կատարում, որպեսզի տեսնեն՝ արդյոք ավտոմեքենայի մեջ կամ ջրանցքում քաղաքացի կամ քաղաքացիներ կան:

Արարատի մարզի ոստիկանապետ Ս. Ռուստամյանի հանձարարականով Մասիսի ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, որպեսզի ճշտեն որոշ հանգամանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը