Քաղաքական

10.01.2022 12:20


Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը դեմ է դռնբաց նիստի տեսանկարահանմանը (տեսանյութ)

Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը դեմ է դռնբաց նիստի տեսանկարահանմանը (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, քննվում է քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանն այս անգամ նույնպես դեմ արտահայտվեց նիստի աշխատանքների տեսանկարահանմանը ԶԼՄ ներկայացուցիչների կողմից։

Հիշեցնենք, որ Ռ․ Քոչարյանի քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Ապրիլին Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

Նախորդ դատական նիստին Ալումյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավորին, քանի որ գործի մակագրումը կատարվել է ոչ համակարգչային եղանակով։ Սակայն բացարկի միջնորդությունը մերժվել էր։

Այս խորագրի վերջին նյութերը