Լրահոս

10.01.2022 11:56


Երևանում տղամարդը կոտրել է Հայփոստի մուտքի դռան ապակին, մտել ներս և դրամարկղից հափշտակել է գումար․ նա ձեռբակալվել է

Երևանում տղամարդը կոտրել է Հայփոստի մուտքի դռան ապակին, մտել ներս և դրամարկղից հափշտակել է գումար․ նա ձեռբակալվել է

Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50–ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհ փողոցի 7 հասցեում գործող «006» փոստային բաժանմունք գող է մտել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, պարեկները շրջափակել են շենքի ողջ տարածքը, քանի որ կան մի քանի մուտքեր ու գողը կարող էր դիմել փախուստի:

Պարեկները, մոտ 500 մետր հետապնդելով նրան, կարողացել են վնասազերծել:

Պարզվել է որ Երևանի բնակիչ, 38-ամյա Խորեն Մ.-ն ձեռքերով կոտրել է Հայփոստի մուտքի դռան ապակին, մտել ներս և դրամարկղից հափշտակել է գումար:

Կասկածյալ Խորեն Մ.-ն հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

Փոստի տեսախցիկներն էլ արձանագրել են ինչպես է տեղի ունեցել գողությունը:

Այս խորագրի վերջին նյութերը