Լրահոս

10.01.2022 11:43


3 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 126 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

3 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 126 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունվարի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 126 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345 981-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի:

Հունվարի 10-ի դրությամբ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9516-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 99 է, ընդհանուր առողջացածներինը՝ 332 985, փաստացի բուժվողներինը՝ 3480: Մեկ օրում արվել է 3433 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 2 608 149 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը