Գիտնականները սնկից ձվի սպիտակուցի փոխարինող են ստեղծել
Գիտնականները սնկից ձվի սպիտակուցի էկոլոգիապես մաքուր փոխարինող են ստեղծել, հայտնում է «ԻՄ մոլորակ» պորտալը՝ հղում անելով Daily Mail-ին։
Ֆինլանդիայից գիտնականները ձվի սպիտակուցից օվալբումին են ստեղծել Trichoderma reesei-ի՝ սնկի մի տեսակի միջոցով, որը փչացնում է հագուստը: Գիտնականները հայտնաբերել են օվալբումինի գենետիկ կոդը: Ժամանակակից կենսատեխնոլոգիական գործիքների օգնությամբ գենը ներդրվել է սնկերի մեջ, որը սկսել է արտադրել և արտազատել նույն սպիտակուցը, ինչ որ հավը։ Վերջնական արտադրանք ստանալու համար օվալբումինն առանձնացրել են բջիջներից, խտացրել ու չորացրել։
Սպիտակուցի փոխարինիչը ստացել է Tr-OVA անվանումը: Հետազոտողների կարծիքով, այն կարող է դառնալ հավի ձվից ստացված սպիտակուցի փոշու լիարժեք փոխարինող: Գիտնականները պարզել են, որ հավի ձվի արտադրության համեմատ, Tr-OVA-ն հողային ռեսուրսների կարիքը նվազեցնում է գրեթե 90%-ով, ջերմոցային գազերինը՝ մինչև 55%-ով։ Ձվի սպիտակուցի նոր փոխարինիչը պահպանում է իր ձևը և «ունի հիանալի փրփրող հատկություն»:
Trichoderma reesei սնկերը գիտնականների կողմից ավելի վաղ օգտագործվել են ինքնավերականգնվող բետոն, ջինսեր և այլ նյութեր պատրաստելու համար։