Լրահոս

09.01.2022 12:21


Լրագրող ներկայացած անձը փորձել է մտնել երևանյան գիշերային ակումբ, սակայն նրան արգելել են, ինչից հետո նա ահազանգել է, թե ակումբում ռումբ կա

Լրագրող ներկայացած անձը փորձել է մտնել երևանյան գիշերային ակումբ, սակայն նրան արգելել են, ինչից հետո նա ահազանգել է, թե ակումբում ռումբ կա

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցում գտնվող «Պոլիգրաֆ» գիշերային ակումբում պայթուցիկ սարք է տեղադրված։ Ահազանգողը հայտնել է նաև, որ ինքն այդ տեղեկատվությունը ստացել է մոտ 30 րոպե առաջ, hայտնում է shamshyan.com-ը։

Տեղում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները փրկարարներին հայտնել են, որ կարիք չկա փրկարարների միջամտությանը, և փրկարարները հետ են վերադարձել ջոկատ։

Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանության Կենտրոնական բաժնի օրվա պատասխանատու հերթապահը զանգահարում է 911 և հայտնում, որ ակումբի տարածքը հավելյալ հետախուզելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատին այս անգամ միանում են թիվ 15 փրկարարական ջոկատի կինոլոգիական խումբը։ Տեղազննման արդյունքում պարզվում է, որ ահազանգը կեղծ է։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են կեղծ ահազանգի հեղինակին, ով ներկայացել է, որ ինքը լրագրող է և ցանկացել է մտնել գիշերային ակումբ, սակայն նրան թույլ չեն տվել, ինչից հետո նա կեղծ ահազանգ է տվել։

Այս խորագրի վերջին նյութերը