Լրահոս

08.01.2022 20:41


Հայաստանում կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելու 2 բերովի դեպք է արձանագրվել

Հայաստանում կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելու 2 բերովի դեպք է արձանագրվել

Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով հարուցված կորոնավիրուսային հիվանդության երկու դեպք, որոնք բերովի են։ Որպես COVID-19-ով պացիենտներ՝ նրանք ենթարկվել են համաճարակաբանական հետազոտության, Հայաստան ժամանելուն պես նրանց քթըմպանի նմուշները հետազոտվել են նաև սեքվենավորման մեթոդով, որի արդյունքում էլ հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։ Պացիենտների վիճակը բավարար է, չեն հոսպիտալացվել, երկուսն էլ բուժում են ստանում տանը։

Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` առողջապահության նախարարությունը կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ COVID-19-ի և դրա շտամների դեմ կանխարգելիչ ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։

Այս խորագրի վերջին նյութերը