«Մանկական Եվրատեսիլ-2010»-ում հաղթած Վլադիմիր Արզումանյանի հարսանիքն է. ո՞վ է նրա ընտրյալը (տեսանյութ)
«Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանն այսօր ամուսնանում է։ Ըստ տեղեկությունների` երգչի ընտրյալը՝ Աննա Հարությունյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի քրոջ դուստրն է։ Հարսանեկան արարողության առաջին կադրերն արդեն հասանելի են համացանցում։ Կադրերում երևում է, թե ինչպես է զույգը մոտենում եկեղեցու խորանին։
Նշենք, որ զույգը նշանվել էր 2019 թվականի օգոստոսին։ Նրանց սիրո պատմությունը սկսվել է 2016 թվականից։
Հարցազրույցներից մեկում Վլադիմիրը խոստովանել է, որ հենց առաջին հայացքից է հասկացել, որ գտել է իր կյանքի կնոջը:
Նշենք, որ երգիչն ապագա կնոջը հաճելի անակնկալ է մատուցել։ Նրա նոր երգի տեսահոլովակում, որը շուտով հասանելի կլինի համացանցում, նկարահանվել է հենց Աննան։
«Մանկական Եվրատեսիլ-2010»-ում հաղթած Վլադիմիր Արզումանյանի հարսանիքն է. ո՞վ է նրա ընտրյալը (տեսանյութ)