Աշխարհ

08.01.2022 22:25


Գիտնականները կորոնավիրուսի համավարակի ավարտ են կանխատեսում. Bloomberg

Գիտնականները կորոնավիրուսի համավարակի ավարտ են կանխատեսում. Bloomberg

Հարավաֆրիկացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Օմիկրոն» հիմնամանրէի ի հայտ գալը նշանակում է, որ համավարակի ամենասուր պահը մոտենում է ավարտին:

Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, բժիշկների խումբը հետազոտություն է իրականացրել հիվանդանոցում, որտեղ արձանագրվել էր «Օմիկրոնի» առաջին բռնկումը: Նրանք վերլուծել են 466 հիվանդի տվյալներ, որոնք վարակվել են «Քովիդ-19»-ի ներկայիս ալիքի ժամանակ, և ևս 3796 հիվանդի տվյալներ, որոնք ավելի վաղ են հիվանդացել:

«Վիրուսի ալիքը շարժվել է աննախադեպ արագությամբ և շատ ավելի թեթև հիվանդության ընթացք է առաջացրել, քան նախկին հիմնամանրէները: Եթե այդ մոդելը պահպանվի և կրկնվի ողջ աշխարհում, հավանաբար, կտեսնենք հիվանդության և մահացության ցուցանիշների տարանջատում»,-հայտարարել են աշխատության հեղինակները:

Հիշեցնենք, որ «Օմիկրոն» հիմնամանրէն առաջին անգամ հայտնաբերվել է նոյեմբերի վերջին ՀԱՀ-ում և Բոտսվանայում: ԱՀԿ-ն այն անվանել է հունական այբուբենի 15-րդ տառով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը