Լրահոս

21.04.2009 13:55


«Ազգային պատկերասրահ» միջազգային 5–րդ փառատոն

Ապրիլի 22-ին տեղի կունենա «Ազգային պատկերասրահ» փառատոնի հանդիսավոր բացումը։ Ինչպես նշել է Ազգային Օպերայի և բալետի պետական փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը, փառատոնը կբացվի «Գարնանային Շունչ» կոչվող համերգով։  Այդ օրը կներկայանան Ազգային օպերայի և  բալետի թատրոնի նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյան, և նոր, երիտասարդ երաժիշտներ։

Փառատոնն ամբողջապես  կներկայացվի 6 համերգով։ Համերգները տեղի կունենան ապրիլի 22-ին, 30-ին և մայիսի 8-ին, 15-ին, 22-ին, իսկ  հանդիսավոր փակումը տեղի կունենա մայիսի 29-ին, որին կմասնակցեն Լիզա Բիլավան, Վաչե Շարաֆյանը, Հայաստանի մենակատարների պետական անսամբլը։

Այս խորագրի վերջին նյութերը