Աշխարհ

08.01.2022 15:21


Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատներում պայթյունի սպառնալիքի մասին

Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատներում պայթյունի սպառնալիքի մասին

Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատներում պայթյունի սպառնալիքի մասին՝ պահանջելով զորքերը դուրս բերել Ղազախստանի տարածքից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՏԱՍՍ-ի՝ իրավապահ մարմինների աղբյուրները:

«Նախորդ օրը հայտնի է դարձել, որ պայթյունի սպառնալիքով նամակ է ուղարկվել Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային հասցեներին: Անհայտ անձինք պահանջել են, որ երկրների զորքերը դուրս բերվեն Ղազախստանի տարածքից»,-ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:

Նրա խոսքով՝ շենքերը ուսումնասիրվել են, պայթուցիկ սարքեր կամ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։

Այս խորագրի վերջին նյութերը