Լրահոս

08.01.2022 16:18


Փարաքարի մշակույթի տանը ռումբի առկայության մասին կեղծ ահազանգի հեղինակը հայտնաբերվել և բերման է ենթարկվել

Փարաքարի մշակույթի տանը ռումբի առկայության մասին կեղծ ահազանգի հեղինակը հայտնաբերվել և բերման է ենթարկվել

ՀՀ ԱԻՆ «911» փրկարար ծառայությունից ոստիկանության Վաղարշապատի բաժնում hունվարի 7-ին, ժամը 09.38-ին, հաղորդում է ստացվել, որ ծառայություն զանգած անձը հայտնել է, թե Փարաքարի ակումբի մոտ ռումբ է դրված: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ և ԱԻՆ փրկարարական խմբեր։ Փարաքար համայնքի մշակույթի տանը և հարակից տարածքի զննությամբ պայթուցիկ նյութեր և սարքեր չեն հայտնաբերվել:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է փրկարար ծառայություն զանգած անձի ինքնությունը։ Ժամը 12.45-ին 41-ամյա կինը հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում և բերման ենթրակվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը